Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
Քաղաքական
13:31 15/01/2021
Տարածաշրջան

Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին

Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է ադրբեջանցի և հայ հասարակական գործիչների կողմից եկող հումանիտար բնույթի նախաձեռնությունները։ Այս մասին այսօր, Tass-ի հաղորդմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամեն կերպ ողջունելու ենք ադրբեջանական և հայ մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից համատեղ մարդասիրական միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին, և սկզբունքորեն, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, և, հետևաբար, Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմը, անշուշտ, կաջակցի այդպիսի մարդասիրական գործողություններին, եթե Բաքուն և Երևանը ցուցադրեն անկեղծ տրամադրություն այս ուղղությամբ շարժվելու համար», - ասել է Զախարովան։

 

Placeholder
Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին