Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնություն
Սպորտ
18:36 15/01/2021
Հայաստան

Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնություն

Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Իրենց ունակությունները կդրսևորեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ներկայացուցիչները։ Վաղը  դասական ոճում  կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ ՝ 10 կմ մրցատարածություններում։ Հաջորդ օրը դահուկորդները նույն տարածություններում պայքարի կբռնվեն ազատ ոճում։

ՀՀ առաջնության երկրորդ փուլի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 12-14-ը։

Համապետական այդ ստուգատեսը  վարկանիշային է։ Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով լավագույն երկուական մարզիկ-մարզուհի մեր երկիրը կներկայացնեն Գերմանիայում փետրվար – մարտ ամիսներին անցկացվելիք աշխարհի առաջնությունում։

Placeholder
Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնություն