Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավապաշտպանը՝ անհետ կորած զինվորի հոր դեմ քրգործ հարուցելու մասին. Ուզո՞ւմ եք այս օրինակով լռեցնել բոլորին
Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Քրեական գործ է հարուցվել անհետ կորած զինծառայողի հոր նկատմամբ: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում՞: Ինչ է արել այս մարդը: Արդեն 100 օր է որդու դին է փնտրում: Ցուցակներով նրա որդին մահացած է, բայց չեն գտնում դին և հայրը պարբերաբար այցելում է դիահերձարաններ գտնելու որդուն:
Եվ ահա դիահերձարան հերթական այցելությունից հետո, նա գնացել է Պաշտպանության նախարարություն առանց թույլտվության մուտք է գործել և ճանապարհին ինչ որ բան կոտրել:
Դժվաչ չէ պատկերացնել նրա հոգեվիճակը: Նա որևէ մեկին չի վնասել, չի վիրավորել, բայց որոշել են, որ այս ամենը տեղի է ունեցել ռազմական դրության պայմաններում ու դատում են:
Ավելի անբարո բան դժվար է լսել այս օրերին: Բա ձեզ ով է դատելու, բա ասում էիք պատասխանատվություն ենք կրում:
Պարզ չի, որ մարդն անզորությունից ու հուսահատությունից է դիմել այդ քայլին, ինչու եք ուզում նրան ոչնչացնել մինչև վերջ: Թե ուզում եք այս օրինակով լռեցնել բոլորին»։
Քրեական գործ է հարուցվել անհետ կորած զինծառայողի հոր նկատմամբ: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում՞: Ինչ է արել...
Опубликовано Zhanna Alexanyan Четверг, 14 января 2021 г.