Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը
Տնտեսություն
19:00 16/01/2021
Հայաստան

Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում նվազել է հրուշակեղենի արտադրությունը։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Կոմիտեից, տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների, քաղցրաբլիթի, վաֆլի և վաֆլե թերթերի արտադրությունը հունվար-նոյեմբերին կազմել է 11 հազար 296.9 տոննա, ինչը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.4%-ով։

Ինչ վերաբերում է շոկոլադ և շաքարե հրուշակեղենի արտադրությանը, ապա նախորդ տարվա 11 ամիսներին, ըստ վիճակագրության, արտադրության ծավալները նվազել են 13.2%-ով կազմելով 8 հազար 733 տոննա։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում նվազել է նաև պաղպաղակի արտադրությունը։ Մասնավորապես, 2020 թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 12 հազար 846.9 լիտր պաղպաղակ՝ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.7%-ով։

Placeholder
Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը