16.01.2021. Հայաստանում կարոնավիրուսուվ հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3 715-ի
Առողջություն
12:25 16/01/2021
Հայաստան

16.01.2021. Հայաստանում կարոնավիրուսուվ հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3 715-ի

Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացության ու մհաացության բարձր թվերը պահպանվում են։ 

ԱՆ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Գրանցվել է  295 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 728 է:

Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ  3 715  մարդ է մահացել։

Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում:

Placeholder
16.01.2021. Հայաստանում կարոնավիրուսուվ հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3 715-ի