Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բուժաշխատողները Լաչինի միջանցքում և Արցախի շփման գծի երկայնքով տեղակայված դիտակետերում սկսել են խաղաղապահների պատվաստումները:
Օրվա ընթացքում Մարտունու և Մարտակերդի շրջանների երեք դիտակետերում ՌԽԶ բժիշկների շարժական բրիգադները պատվաստել են շուրջ 100 զինծառայողի:
Ընդհանուր առմամբ, Արցախ է առաքվել պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ: Այս թիվը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմը պատվաստելու համար: Պատվաստանյութը առաքվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը ապահովել է պատվաստանյութի անվտանգությունը տեղափոխման ընթացքում:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Հունվարի 14-ից 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստանյութի առաջին բաղադրիչը կտրամադրվի ամբողջ անձնակազմին, իսկ փետրվարի 1-ից 28-ը՝ երկրորդը: