Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա
Աշխարհում
12:40 18/01/2021
Աշխարհ

Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա

Կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա է հայտնաբերվել հարավային Գերմանիայում՝ Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի (Բավարիայի դաշնային նահանգ) կլինիկայում վարակի բռնկման ժամանակ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով «Muenchner Merkur» թերթին:

Նշվում է, որ հիվանդանոցում վարակը հայտնաբերվել է 73 մարդու մոտ (ինչպես բուժաշխատողներ, այնպես էլ հիվանդներ): Նրանցից երեքի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի անհայտ շտամ:

Վերլուծությունները ուղարկվել են Բեռլինի Շարիտե կլինիկա, որտեղ փորձագետները պարզել են, որ սա իրականում բոլորովին նոր մուտացիա է, բայց դեռ պարզ չէ, թե որոնք են դրա առանձնահատկությունները:

Ըստ Շարիտեի, ներկայումս աշխարհում կա ավելի քան 12,000 կորոնավիրուսային մուտացիա:

Placeholder
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա