Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
Առողջություն
11:36 18/01/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

Արցախում կատարվել է 58 նոր թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: 

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր: Կատարվել է 18 509 թեստավորում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել