Samsung-ի փոխնախագահը դատապարտվեց ազատազրկման՝ Հվ. Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն տրված կաշառքի գործով
Իրավունք
12:17 18/01/2021
Աշխարհ

Samsung-ի փոխնախագահը դատապարտվեց ազատազրկման՝ Հվ. Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն տրված կաշառքի գործով

Samsung Electronics-ի փոխնախագահ և Samsung Group-ի գլխավոր ժառանգ Լի Չժե Յենը դատապարտվեց երկու տարի վեց ամսվա ազատազրկման՝ Հարավային Կարեայի նախկին նախագահի Պարկ Կին Հեի մտերիմ ընկերուհուն 8.9 միլիարդ վոն կաշառք տալու համար՝ կառավարության աջակցության դիմաց: Այս մասին գրում է Gazeta-ն։

«Ամբաստանյալը ենթարկվել է նախկին նախագահ Պակ Կին Հեի պահանջներին և ակտիվորեն կաշառք է տվել, հորից իշխանություն ստանալու համար, նա անուղղակիորեն արտահայտել է նախագահի իշխանությունը օգտագործելու անբարոյական պահանջ», - ասել է դատարանը:

Նշվում է, որ Պակ Կին Հեն հեռացվել էր իշխանությունից  2017-ին՝  կաշառակերության և լիազորությունները չարաշահելու համար իմպիչմենթի արդյունքում: Նա դատապարտվեց  22 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ էլ ձերբակալվել էր Լի Չժե Յենը:

Placeholder
Samsung-ի փոխնախագահը դատապարտվեց ազատազրկման՝ Հվ. Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն տրված կաշառքի գործով