Պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է
Օրվա թեմա
10:14 18/01/2021
Հայաստան

Պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 20 տարեկան:

Ժամկետային զինծառայող Վարդանի զոհվելու մասին լուրը տարածվել էր նոյեմբերի 14-ին: Վարդան Ամալյանը հուղարկավորվել է նոյեմբերի 17-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:

Դավիթ Ամալյանն ինքն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է։ 1990-1994 թվականներին ծառայել է «Ազգային լեգեոն» ջոկատում։

Դավիթ Ամալյանը 2020 թ. դեկտեմբերի 31-ին երգել է Եռաբլուր զինվորական պանթեոնում: 

Placeholder
Պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է