Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 49 000 քաղաքացի
Քաղաքական
20:36 18/01/2021
ԼՂՀ

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 49 000 քաղաքացի

«Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,-Այս մասին  տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 189 փախստական։

«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 827 փախստական։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- նշված  է հաղորդագրությունում:

 

Placeholder
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 49 000 քաղաքացի