Նինոծմինդայում բախվել են գնացքն ու մեքենան, ամուսինների վիճակը ծանր է
Տարածաշրջան
17:12 19/01/2021
Տարածաշրջան

Նինոծմինդայում բախվել են գնացքն ու մեքենան, ամուսինների վիճակը ծանր է

Այսօր Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Ճանապարհը հատող երկաթուղով ընթացող գնացքը բախվել է «Hyundai» մակնիշի մարդատար ավտոմեքենային:

Jnews-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մեքենան երկաթուղու գծերի խաչմերուկից նետվել է 100-120 մետր հեռավորության վրա: Մեքենայում գտնվել են ամուսիններ՝ երկուսն էլ Նինոծմինդայի բնակիչներ են:

Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց: Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցից հայտնել են, որ նրանք գտնվում են ծանր վիճակում, ամուսիններից մեկին տեղափոխում են Թբիլիսի, իսկ մյուսին այս պահի դրությամբ վիրահատում են:

Placeholder
Նինոծմինդայում բախվել են գնացքն ու մեքենան, ամուսինների վիճակը ծանր է