Որոնումների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի,  մեկը քաղաքացիական անձի աճյուն
Տարածաշրջան
11:13 19/01/2021
ԼՂՀ

Որոնումների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի, մեկը քաղաքացիական անձի աճյուն

Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում նախօրեին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտմաբերվել է 8 աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում  ասաց, որ մեկը քաղաքացիական անձ է, ինքնությունը հայտնի է՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1976թ․ ծնված Արսեն Ղահրամանյան: 

Եվս 5 մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից,  մեկը՝ Այգեստան գյուղից, մեկը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:  Նա հայտնեց, որ բոլորը զինծառայողներ են,  ինքնությունները պարզ չէ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այսօր  որոնողական աշխատանքներ են իրականացվում Վարանդայի,  Ջաբրայիլում, Հադրութի, Կովսականի շրջաններում և Մեղրիի քաղաքի նախկին վարչական  տարածքում, որն Ադրբեջանի հսկողության տակ է անցել: 

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2020  թ.  նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ. հունվարի 17-ը հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1246 աճյուն:
 

Placeholder
Որոնումների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի, մեկը քաղաքացիական անձի աճյուն