Լարսի ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա
Տարածաշրջան
09:31 19/01/2021
Հայաստան

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 

Placeholder
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա