Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցներին խնդրեց ակցիան դադարեցնել
Քաղաքական
14:43 19/01/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցներին խնդրեց ակցիան դադարեցնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ մոտեցավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց ակցիա իրականացնող իր աջակիցներին։ 

Քաղաքացիները նրան դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով, «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։

«Շնորհակալություն, որ եկել եք։ Շնորհակալություն ձեր աջակցության համար։ Ձեր հետ եմ, եղել եմ, կամ ու լինելու եմ։ Ուղղակի հիմա խնդրում եմ, դատը հետաձգվել է, մի մնացեք այս եղանակին այստեղ։ Գնացեք ձեր տները։ Մեծ շնորհակալություն, ես ուղղակի զգացված եմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ կեսօրից սկսած դատարանի դիմաց շատ  քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում՝  իրենց ձեռքում պահելով «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին»,  «Շուշին ծախած իշխանություն vs Շուշին ազատագրած հերոսներ», «Թուրքին կզցրած հերոսներ vs թուրքի սապոգը լպստող իշխանություն», «Ո՞ւմ պատվերով էիք կարում «Մարտի 1-ի գործը» ու այլ գրություններով ցուցապաստառներ։

Այստեղ   նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի պետք է շարունակվեր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Նիստն ւնդմիջվել է։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցներին խնդրեց ակցիան դադարեցնել