Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը
Տնտեսություն
13:39 19/01/2021
Տարածաշրջան

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը

Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրել էին արտոնյալ առևտրի համաձայնագիր։

Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը նախատեսված ապրանքատեսակների գները կարող են իջեցնել կամ բարձրացնել, առևտրային շրջանառության ծավալների մեծացման համար պետք է ստեղծվեն արդար, մրցակցային և հարմար պայմաններ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Այդ ամենը նպատակ ունի վստահության մթնոլորտ ստեղծել և խրախուսել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։

Համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կոմիտե։

Համաձայնագրի վավերացման վերաբերյալ տեղեկանում ենք թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթից։

Placeholder
Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը