Վիգեն Ստեփանյանը անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում. Մանուկյան
Մշակույթ
16:41 19/01/2021
Հայաստան

Վիգեն Ստեփանյանը անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում. Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահվան կապակցությամբ.

«ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:

Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլև մտավորական, սկզբունքային քաղաքացի, որն ուներ հստակ քաղաքացիական կեցվածք, պատասխանատվության բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:

Նա անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում հատկապես վերջին ժամանակներում: Նա պատրաստ էր ակտիվ դերակատարում ունենալ այդ խնդիրների լուծման ճանապարհին, և ճանապարհներից մեկն էլ Հայրենիքի փրկության շարժումն էր:

Խորապես ցավակցում ենք անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գաղափարակիցներին»: 

 

Placeholder
Վիգեն Ստեփանյանը անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում. Մանուկյան