Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորհրդարանն ընդունեց Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին և մի շարք այլ օրենքներ
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախքան օրակարգային հարցերի քննարկումը, պետք է քվեարկության դրվեն երեկ քննարկված նախագծերը։
Այսպես, Կառավարության կողմից ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 84, դեմ՝ 16 և ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր քվեարկել 84, դեմ՝ 24 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված մեկ այլ՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմաքմբ ընդունվեց։ Կողմ էր 101, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 101 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 84 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
88 կողմ ձայներով ընդունվեց նաև «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով ԱՊՀ պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը։