Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ
Տարածաշրջան
10:57 19/01/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ

«Լեռնային Ղարաբաղի տարածքում հանրային ճանապարհների երկարությունը մեծանում է, որոնց երկայնքով երթևեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորներն ապահովում են փախստականների վերադարձն իրենց տները»,- այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ նախօրեին ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 175 փախստական: Ընդհանուր առմամբ 50 002 փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Placeholder
Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ