Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սմբատ Գոգյանը, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո նշանակվեց ԲՈԿ նախագահ, գրում է.
«2018-2020 թթ ամենօրյա ռեժիմով մտածում էի թե այդ պահի զրուցակիցս ո՞վ է, գործակա՞լ է, թե ոչ։
Մի քանիսին բացահայտեցի։ Հարգելիներս, իրենք շատ են ու իրենցից որևէ մեկի գործակալ լինելու մասին ձեզ երբեք չեն ասի։ ԱԱԾ երբեք թույլ չի տա»։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Սուրբ Աթռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը 2005-ից Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, որին բացահայտելուց հետո 2007 թվականին պերեվերբովկա է արել Հայաստանի ԱԱԾ-ն։
Մինասյանի խոսքով, ավելի ուշ թուրքական հատուկ ծառայությունների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։
«Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում կազմակերպել հեղաշրջում, և Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն մարդասպան դավաճանը, որը ցավոք սրտի դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձավ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է։ Ցավոք սրտի, սա իրականություն է»,-ասել է Մինասյանն ու որպես ապացույց ընթերցել, ապա նաև հրապարակել Արարատ Միրզոյանի դիմումը՝ հասցեագրված ԱԱԾ-ին։