20.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:10 20/01/2021
Հայաստան

20.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Առողջացել է 357 հիվանդ: Մեկ օրում մահացել է  16 մարդ: Նրանցից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Մահվան ևս  741 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում:

Placeholder
20.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է