Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Թբիլիսի
Քաղաքական
20:17 20/01/2021
Աշխարհ

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Թբիլիսի

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Բաքու, Մոսկվա, Երևան և Թբիլիսի:

«Պլանավորում եմ ուղևորություն դեպի Կովկաս և Ռուսաստան: Սովորաբար   չեմ հայտարարում, բայց կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան ուղևորությունները  որոշված են»,- ասել է Զարիֆը:

«Մենք նաև բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ: Անցած գիշեր ես դրական  հեռախոսազրույց եմ  ունեցել  Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ »,-հավելել է նա շարունակելով․

«Ես մտադիր եմ այցելել այն երկրները, որոնք կարող են համատեղ աշխատել ՝ղարաբաղյան ճգնաժամը հաղթահարելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ»։

Placeholder
Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Թբիլիսի