Արամ Շահբազյանի «Տատը» ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի միջազգային կինոփառատոնում
Մշակույթ
09:08 21/01/2021
Հայաստան

Արամ Շահբազյանի «Տատը» ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի միջազգային կինոփառատոնում

Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի կողմից ֆիլմը ստացել է ֆինանսական աջակցություն։ 

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Արամ Շահբազյանն է, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը։ 
Դերերում ՝ Ռոմելա Մնացականյան, Անդրանիկ Միքայելյան, Շահանե Քեշիշյան, Վահագն Գասպարյան, Մակար Գալստյան, Մարիամ Ղազանչյան, Կոնստանտին Կոզմանով։

Ավելի վաղ cultural.am-ին տված հարցազրույցում Արամ Շահբազյանն ասել էր, որ  ֆիլմի հիմքում իր հետ կատարված մի դեպք է։ 

Փառատոնը կայանալու է մարտի 3-14-ը։ 

 
Placeholder
Արամ Շահբազյանի «Տատը» ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի միջազգային կինոփառատոնում