Եվրոպայի երիտասարդական 15-րդ ձմեռային օլիմպիական փառատոնը կկայանա տարեվերջին
Աշխարհում
17:30 21/01/2021
Աշխարհ

Եվրոպայի երիտասարդական 15-րդ ձմեռային օլիմպիական փառատոնը կկայանա տարեվերջին

Ֆինլանդիայի Վուոկատտի քաղաքում 2021թ. փետրվարին նախատեսված էր անցկացնել Եվրոպայի երիտասարդական 15-րդ ձմեռային օլիմպիական փառատոնը։ Ինչպես հայտնի է  համավարակի պատճառով այն հետաձգվել է և կկայանա այս տարեվերջին`դեկտեմբերի 11-18-ը։ Որոշումը կայացրել են ԵՕԿ-ը և կազմկոմիտեն, գրում է ՀԱՕԿ-ը։

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն շարունակում է իրականացնել այդ միջոցառման երիտասարդ դեսպանների ծրագիրը։ Դրանք կանցկացվեն առցանց ձևաչափով՝ փետրվարի 6-12-ը։

Երիտասարդ տղաներն ու աղջիկները կծանոթանան օլիմպիական արժեքներին, թիմային աշխատանքի նրբություններին և այն մասին, թե ինչպես են գործելու EYOF-2021-ում:

Ընդհանուր առմամբ տարբեր ԱՕԿ-ների 25 դեսպաններ կմեկնեն Ֆինլանդիա։ Նրանք երիտասարդ մարզիկներին կպատմեն օլիմպիական, շարժման դերի, գաղափարների մասին: Օլիմպիզմը դիվանագիտության ամենաարդյունավետ գործիքն է խաղաղության և միջազգային ըմբռնման խթանման գործում:

EYOF-2021-ի շրջանակում դեսպանները բաժանվելու են երեք թիմերի, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է իր առաջադրանքները։

Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցեն Եվրոպայի 48 ազգային օլիմպիական կոմիտեների 14-18 տարեկան շուրջ 1800 մարզիկ-մարզուհիներ։

Ծրագրում ընդգրկված են   լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, տափօղակով հոկեյ, սնոուբորդ, դահուկավազք, շորթ- տրեկ, գեղասահք և դահուկային երկամարտ մարզաձևերը:

Placeholder