Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը
Առողջություն
19:21 21/01/2021
Հայաստան

Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը

Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը։ Այս մասին հայտնում են  «Էրեբունի» ԲԿ մամուլի ծառայությունից։

«29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի   թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում և  միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում:

Նրա վիճակը կտրուկ վատացել էլ, երբ օրեր առաջ թոքաբորբի բուժման համար ստացել էր հակաբիոտիկային բուժում, ինչն էլ առաջացրել էլ դեղորայքային ալերգիայի ծանրագույն վիճակ՝ Լայելի համախտանիշ: Հիվանդի բուժմամբ հրատապ կերպով սկսել են զբաղվել վերակենդացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը եւ ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը: Բուժման մարտավարությունն իրականացվել է 2 զուգահեռ ուղղություններով՝ պետք էր բուժել թոքաբորբը եւ դեղորայքային ալերգիան՝ միաժամանակ: Հենց դա էլ բուժման գլխավոր բարդոթյուններից մեկն էր:

Անհրաժեշտ է թոքաբորբի բուժման համար ընտրելով այնպիսի հակաբիոտիկներ, որոնք կրկին չէին խորացնի դեղորայքային ալերգիան: Ի դեպ, հիվանդը մինչ այդ դեղորայքային ալերգիա երբեք չէր  ունեցել: Ուստի  մանրակրկիտ ուսումնասիրել էր այն դեղորայքը, որը չէր առաջացնի ալերգիկ ռեակցիաներ: Լայելի համախտանիշը ալերգոլոգիական ծանր հիվանդություն է, որն առաջացնում է մաշկային նեկրոզ, շետազատվում են մաշկը եւ լորձաթաղանթները, այդ թվում՝ ներքին օրգանների:  Մահացության տոկոսը բավական բարձր է՝ 30 տոկոս:

10 օր վերակենդացանման բաժանմունքում բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, իսկի վիճակը կայունանալուց հետո հիվանդը եւս 10 օր բուժում է ստացել ալերգոլոգիական ծառայությունում: 
Մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ երիտասարդ կնոջ կյանքը հնարավոր եղավ փրկել: Նա արդեն ապաքինմամբ դուրս է գրվել»,-նշված է հաղորդագրությունում:

Placeholder