ՀՊՏՀ-ն դարձել է միջազգային ծրագրի համակարգող
Կրթություն, գիտություն
17:46 21/01/2021
Հայաստան

ՀՊՏՀ-ն դարձել է միջազգային ծրագրի համակարգող

ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության բարելավմանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2020թ. տարեվերջին  դարձել է միջազգային՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգող։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ նախագիծն ունի 1,5 տարվա տևողություն և համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։

Այսօր առցանց ձևաչափով կայացել է նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը,  «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավար Վլադիմիր Դեխտյարյովը, «Հաթերք Ֆուդ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Սամվել Միրզախանյանը, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սոնա Մատինյանի գլխավորությամբ, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՓՄՁ-ների և հետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետաքրքրված ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի, նախագծի նպատակն է բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ, ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում:
 

Placeholder