Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին․ հայերի բողոքի ակցիան ՌԴ ԱԳՆ-ի դիմաց
Օրվա թեմա
19:10 21/01/2021
Աշխարհ

Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին․ հայերի բողոքի ակցիան ՌԴ ԱԳՆ-ի դիմաց

Ռուսաստանաբնակ հայերը բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ կատարել խոստումն ու ազատ արձակել արցախյան պատերազմի ռազմագերիներին։ 

«Այսօր ընկերներս միանում են ակցիային:

Մենք գնալով շատանում ենք, մեր ձայնը հաստատ կլսվի:

Մենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները և հասնել բանտարկյալների փոխանակման խնդրի հրատապ, վերջնական լուծմանը՝  եռակողմ համաձայնագրի թիվ 8 կետի համաձայն:

Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին»,-այս մասին նշված է մոսկվաբնակ  Դավիթ Տոնոյանի ֆեյսբուքյան էջում:

Placeholder
Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին․ հայերի բողոքի ակցիան ՌԴ ԱԳՆ-ի դիմաց