Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Արցախում
Առողջություն
11:54 21/01/2021
ԼՂՀ

Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Արցախում

Արցախում հունվարի 20-ին կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  33 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 751 թեստավորում:
 

Placeholder
Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Արցախում