ՄՕԿ-ի ղեկավարը բացառել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումը կամ չեղարկումը
Աշխարհում
17:10 21/01/2021
Աշխարհ

ՄՕԿ-ի ղեկավարը բացառել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումը կամ չեղարկումը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ՄՕԿ-ը չի քննարկում Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերը հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու հարցը:

«Ներկայումս հիմք չկա ենթադրելու, որ Օլիմպիական խաղերը չեն մեկնարկի հուլիսի 23-ին Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում: Հենց այդ պատճառով չկա պահուստային ծրագիր, և այդ պատճառով մենք վճռական ենք անցկացնել անվտանգ և հաջող խաղեր», - մեջբերում է Բախի խոսքը ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, ՄՕԿ-ի ղեկավարը շեշտել է, որ խաղերի կազմակերպման ժամանակ հանձնաժողովի հիմնական գերակայությունը մնում է մասնակիցների անվտանգությունը:

News.ru-ի հաղորդմամբ, Բախը նշել է, որ կոմիտեն հնարավոր է համարում հանդիսատեսի թույլատրելի քանակը կրճատելու հնարավորությունը: Նա նաև ավելացրել է, որ Պեկինի 2022-ի
ձմեռային օլիմպիական խաղերը նույնպես պետք է տեղի ունենան ինչպես նախատեսված էր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով խաղերը հետաձգվել են 2021 թվական: ՄՕԿ-ի ծրագրերի համաձայն, Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Միևնույն ժամանակ, խաղերի համար պահպանվել է «Տոկիո 2020» անվանումը:

Placeholder
ՄՕԿ-ի ղեկավարը բացառել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումը կամ չեղարկումը