Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է գործունեությունը
Մշակույթ
09:03 21/01/2021
Հայաստան

Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է գործունեությունը

Երկարատև դադարից հետո Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է  գործունեությունը:

2021 թվականի Թատրոնի մեկնարկը կտրվի հունվարի 31-ին՝ Ա․Տիգրանյանի «Անուշ» օպերայով, որը նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին:

«Մաեստրո Գեղամ Գրիգորյանը օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում:

Ներկայումս «Անուշ» օպերան Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ»,- նշում են Թատրոնից:


 

Placeholder
Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է գործունեությունը