Իրանի էներգետիկայի նախարարն առաջարկել է ստեղծել Արաքսի տարածաշրջանի երկրների աշխատանքային խումբ
Տնտեսություն
12:24 21/01/2021
Տարածաշրջան

Իրանի էներգետիկայի նախարարն առաջարկել է ստեղծել Արաքսի տարածաշրջանի երկրների աշխատանքային խումբ

Թեհրանում Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի նիստին առնթեր Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արաքս գետի տարածաշրջանի երկրների 50-ամյա անցյալին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն առաջարկել է Արաքսի տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ, ձևավորել աշխատանքային խումբ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նշվում է, որ Ադրբեջանի փոխավարչապետը ողջունել է Արաքսի տարածաշրջանի երկրների համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին Իրանի էներգետիկայի նախարարի առաջարկը:

Հանդիպման ընթացքում, կարևորելով Իրանի ու Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները, Շահին Մուստաֆաևը նշել է.«Նկատի առնելով ցուցանիշները, անցյալի համեմատությամբ երկու երկրների համագործակցությունները, տարբեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի ու այլ ոլորտներում, ընդլայնվել են»: 
Placeholder
Իրանի էներգետիկայի նախարարն առաջարկել է ստեղծել Արաքսի տարածաշրջանի երկրների աշխատանքային խումբ