22.01.2021. Կորոնավիրուսի 183 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:00 22/01/2021
Հայաստան

22.01.2021. Կորոնավիրուսի 183 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Առողջացել է 213 մարդ: Մեկ օրում մահացել է 11 հիվանդ:  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ն` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Մահվան ևս  744 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում:

Placeholder