Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, Ադրբեջանում՝ 218
Տարածաշրջան
14:36 22/01/2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, Ադրբեջանում՝ 218

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, ապաքինվել է 636 մարդ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 3 022 պացիենտ:

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, վարակից մահացել է 9 մարդ, ապաքինվել՝ 770-ը: Երկրի մասշտաբով վերջին մեկ օրում թեստավորվել է 5 309 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 228 246 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, Ադրբեջանում՝ 218