Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:46 22/01/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել

Արցախում երեկ կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  8 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 829 թեստավորում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել