Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է  մարզվեն COVID-19-ով հիվանդները
Աշխարհում
18:19 23/01/2021
Աշխարհ

Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է մարզվեն COVID-19-ով հիվանդները

Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջությունը վերականգնելը յուրաքանչյուր դեպքում պահանջում է առանձին մոտեցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սպորտային բժիշկ Ելենա Ռյաբինկովան:

«Տան չոր և տաք օդից հետո դրսի սառնութունը, ջերմաստիճանի և խոնավության փոփոխությունը վնասում են շնչառական համակարգը, ինչը հանգեցնում է վիրուսային վարակի բարդացման։ Եվ հիվանդների մոտ հնարավոր են բավականին լուրջ բարդություններ»,- բացատրել է Ռյաբինկովան։

Նա հավելել է, որ ամենատարածված բարդությունները՝ միոկարդիտ և սթրեսային կարդիոմիոպաթիա, կարող են էլ ավելի հաճախակի դառնալ ոչ ադեկվատ մարզումների դեպքում, և դրանց կանխարգելումը պահանջում է լուրջ վերահսկողություն: Այս ռիսկերի նվազեցումը հնարավոր է միայն փորձառու ֆիթնես մարզչի վերահսկողության ներքո:

Բժիշկը նշել է, որ COVID-19-ով հիվանդացածների կեսից ավելիի մոտ նկատվել է ուժեղ թուլություն, գլխապտույտ, հոդացավեր, հազ, չոր կոկորդ, ախորժակի և տրամադրության բացակայություն:

«Այն մարդիկ, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, փոխում են իրենց գործունեությունն ու վարքը, և մարզիչների համար կարևոր է հիվանդներին ոչ միայն պատշաճ ֆիզիկական վարժություններ անել տալը, այլ նաև բարելավել նրանց տրամադրությունը, դրական վերաբերմունք ցուցաբերել», - ասել է Ռյաբինկովան:

Նա նշել է, որ մարզումները յուրաքանչյուր դեպքում կախված կլինեն հիվանդության ծանրությունից:

«Եվ բոլորին նույն վարժությունը խորհուրդ տալը անպատասխանատու քայլ է։ Կարևոր է հիշել, շնչառական համակարգերի համար նախատեսված վարժությունները COVID-19- ից վերականգնման բանալին չեն», - ասել է մասնագետը:

Placeholder
Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է մարզվեն COVID-19-ով հիվանդները