Ինչո՞ւ է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հետևանքով մահերի թիվը մեծ
Աշխարհում
19:09 23/01/2021
Աշխարհ

Ինչո՞ւ է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հետևանքով մահերի թիվը մեծ

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերհովեն,  փոխանցում է «Կոմմերսանտ»-ը:

Նշվում է, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի մուտացիան 30 տոկոսով ավելի մահացու է, քան նախկինում հայտնի մուտացիան։ Նա տեղեկացրել է նաև, որնոր շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ:

«Երբ բարձրանում է վիրուսի փոխանցման արագությունը, ապա ավելի շատ վարակման դեպքեր են գրանցվում: Եթե ձեզ մոտ ավելի շատ դեպքեր կան, ապա կաճի հոսպիտալացումների թիվը։ Եվ բնականաբար, երբ կա առողջապահական համակարգի ծանրաբեռնվածություն, ապա ավելի մեծ մակարդակի է հասնում մահացությունը, քանի որ համակարգը ծանրաբեռնված է»,-ասել է Կերհովեն:

Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան մեծամասամբ ազդում է երեխաների վրա և նրանց կողմից ավելի ակտիվ է փոխանցվում:

Ըստ ԱՀԿ  վերջին տվյալների, «բրիտանական» շտամն արդեն հայտնաբերվել է 60 երկրներում:

Placeholder