23.01.2021. Կորոնավիրուսի 198 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:15 23/01/2021
Հայաստան

23.01.2021. Կորոնավիրուսի 198 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2166 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք: Առողջացել է 276 մարդ։ Մեկ օրում մահացել է 7 մարդ։ Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ տվյալներով, հունվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165909 դեպք, որոնցից 154535-ն` առողջացած, 3034-ը` մահվան ելքով: Մահվան ևս  747 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 634812 թեստավորում:

Placeholder
23.01.2021. Կորոնավիրուսի 198 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է