«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝  ռուսական Առաջին ալիքով
Մշակույթ
09:11 23/01/2021
Հայաստան

«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով

Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ՝ ռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ հայ-ռուսական համատեղ արտադրության խաղարկային վավերագրական ֆիլմը պատմում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։

Ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա հունվարի 23-ին  ժամը 14։05-ին (ռուսական ժամանակով)։

Placeholder
«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով