25.01.2021. Կորոնավիրուսի 58 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:10 25/01/2021
Հայաստան

25.01.2021. Կորոնավիրուսի 58 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք: Առողջացել է 224 հիվանդ: Մեկ օրում մահացել է 10 մարդ:  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ն` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Մահվան ևս  753 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 637544 թեստավորում:

 

Placeholder