Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլում հայկական բեռնատարերը վնասելու դեպքով քրեական գործ է հարուցել.Վրաստանում ՀՀ դեսպանատուն
Քաղաքական
17:12 25/01/2021
Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլում հայկական բեռնատարերը վնասելու դեպքով քրեական գործ է հարուցել.Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որոմ ասվում է.

«Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։

Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»:

Placeholder
Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլում հայկական բեռնատարերը վնասելու դեպքով քրեական գործ է հարուցել.Վրաստանում ՀՀ դեսպանատուն