Շիրակի մարզի սպորտի ղեկավարը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով
Սպորտ
18:24 25/01/2021
Հայաստան

Շիրակի մարզի սպորտի ղեկավարը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը  երկարամյա աշխատանքային գործունեության և 60- ամյակի առթիվ  պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Պարգևը հանձնել են ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը և վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը:Վաչագան Վարդանյանն ունի  ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի և  ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործչի կոչումներ: Պարգևատրվել է մի շարք հուշամեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով։

Placeholder