Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
Քաղաքական
16:01 25/01/2021
Հայաստան

Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին քաղաքի ընկնելու նախորդ օրերին տեսածն ու լսածը հանգիստ չեն տալիս։ Հարցեր ունի, հնչեցնում է, պատասխաններ դեռ չկան։

Նա պնդում է, պետք էր Շուշիի պաշտպանությունը սկսել Հադրութից, մինչդեռ նահանաջում էին շարունակ։ Թե ինչո՞ւ, հստասկ չգիտի։

«Եթե ճիշտ կազմակերպված լինեին, հրամանատարներ լինեին, կկարողանային զորքը տեղում պահել։ Կոնկրետ Քարին Տակում մենք զորք ենք ունեցել, չգիտեմ ոնց նոյեմբերի 3-ին մոր զորքը դուրս է եկել, թշնամու տեխնիկան, տանկերը եկել են, սկսել են խրամատները մեկ-մեկ հաշվել ու խփել դրանց։ Քարինտակցին ոնց կարող էր մենակ այդքանի դեմ պայքարել, այն քարինտակցին, որ  մի քանի տարի առաջ 12 ժամ մարտ է մղել թշնամու դեմ, 201 զոհ պատճառել թշնամուն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասում է  բանախոսը։

Սարգսյանը պնդում է՝ Շուշիում մեր հրետանին նորմալ չի աշխատել։

«Նոյեմբերի 5-ին մենք գնացել էինք, որ դիրքավորվեինք։ Տեսանք, որ մինամյոտը չկա։ Եթե դա լիներ, կարող էր աշխատել դեպի Իսայի աղբյուր տանող հատվածում ու Քարին Տակի վրա ու ջախջախել դրանց։ Բայց չկար, չգիտեմ, ոնց էին մտածել։  Մինչև հիմա պատասխան չկա, թե ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա, և ինչո՞ւ են հրաման տվել, որ դուրս գա։ Եթե այսքանը մտածում են, իհարկե, կազմակերպված է եղել։ Հակառակ դեպքում պետք է պաշտպանությունն ուժեղացնեին, դիրքերն ավելի ամրացնեին, որպեսզի Զառուսլու գյուղով ադրբեջանցիները չբարձրանային։ Ես գալիս եմ նրան, որ կազմակերպված է եղել Շուշիի հանձնումը, նորմալ հրամանատարություն չի եղել, պաշտպանություն չի կազմակերպվել, դրա համար էլ ունեցել ենք այսպիսի արդյունքներ»,-նշում է նա։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հիմնավոր արձագանքելու համար նա այսօր ասուլիսի էր եկել վիճակագրական տվյալներով։

«Օրինակ, 1916 թվականին 43 863 բնակիչ, որից 21 926-ը հայեր էին, 18 641-ը՝ թաթարներ. 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլազգիներ։ 1920 թ. մարտի 22-23-ի գիշերը  թուրք հրոսակախմբերը  սպանել են հազարավոր հայերի։ Ահա սա է այն պատասխանը բոլոր նրանց, ովքեր ասում են, Շուշին 90 տոկոսով ադրբեջանաբնակ է եղել։ 60-70-ականներից սկսած Հեյդար Ալիևը ձգտել է հայաթափել Շուշին, Արցախը բայց պետք է հիշել ու փաստել, որ Շուշիի ամեն քարը հայկական է», -ընդգծեց նա։

 

Placeholder