Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
14:34 25/01/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

Արցախում հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ 

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 թեստավորում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել