ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պատվաստանյութերի արդարացի բաշխման
Աշխարհում
12:10 26/01/2021
Աշխարհ

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պատվաստանյութերի արդարացի բաշխման

Երկրները պետք է կենտրոնանան ոչ թե երկկողմ գործարքների, այլ կորոնավիրուսային պատվաստանյութերի հավասար մատակարարման վրա: «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Առաջին պատվաստանյութերն այժմ սկսում են տարածվել, և երկրների համար հավասար հասանելիության հույսը լուրջ ռիսկի է ենթարկվում», - ասել է նա:

ԱՀԿ-ն երկրներին և արտադրողներին հորդորում է առաջնահերթություն համարել  միջազգային COVAX մեխանիզմի միջոցով մատակարարում իրականացնելը։              

«Այն փաստը, որ երկկողմ գործարքների առաջնահերթությունը տրվեց, հանգեցրեց պատվաստանյութերի պաշարների կուտակմանը և քաոսային բաշխմանը: COVAX մեխանիզմը նախատեսված է այս իրավիճակից խուսափելու համար»,-ընդգծե լ է Վույնովիչը:

Նա ասել է, որ արտադրողների կողմից ԱՀԿ-ին տվյալների տրամադրման հետաձգումները նույնպես խոչընդոտ են պատվաստանյութերի ժամանակին և արդարացի մատակարարման ապահովման համար:  

Placeholder
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պատվաստանյութերի արդարացի բաշխման