Վաղը կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
Քաղաքական
19:12 26/01/2021
Հայաստան

Վաղը կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի Նիկոլ Փաշինյանը։

Placeholder
Վաղը կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը