Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:18 26/01/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել

Արցախում հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  21 նոր դեպք: Վարակակիրները  հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում   34  վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 017 թեստավորում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել