«ԵԼ»-ը Նյու Յորքի հեղինակավոր փառատոնում արժանացել է լավագույն պարային ֆիլմ մրցանակի
Մշակույթ
09:07 27/01/2021
Հայաստան

«ԵԼ»-ը Նյու Յորքի հեղինակավոր փառատոնում արժանացել է լավագույն պարային ֆիլմ մրցանակի

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը  Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden  Age փառատոնում արժանացել է  Լավագույն պարային ֆիլմ մրցանակի, ինչպես նաև London International Shouts Film Festival փառատոնում Honorable Mantion մրցանակի։ Այս մասին տեղեկանում ենք արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջից։ 

Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝  նախագիծը կյանքի է կոչվել նպատակ ունենալով միահամուռ ուժերով  աշխարհին ներկայացնելու հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտելու մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։

«ԵԼ» պարային ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ֆիլմը նկարահանվել է նաև «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ։ Ռեժիսորն է Ռիմա Պիպոյանը։

Placeholder