Հայկական ԶԼՄ-ներում Միլոնովի հայտարարությունների պատճառով Ադրբեջանում ՌԴ դիվանագետը կանչվել է ԱԳՆ
Քաղաքական
13:52 27/01/2021
Տարածաշրջան

Հայկական ԶԼՄ-ներում Միլոնովի հայտարարությունների պատճառով Ադրբեջանում ՌԴ դիվանագետը կանչվել է ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարությունների հետ: Այս մասին գրում է Tass-ը։

Հաղորդվել է, թե Պետական դումայի անդամ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Վիտալի Միլոնովը հայկական լրատվամիջոցների հետ հարցազրույցում «անընդունելի հայտարարություններ է արել ադրբեջանական պետության ու ժողովրդի հասցեին»։

Նշվում է, թե պատգամավորի կարծիքը չի արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և «այդպիսի քայլերը նպատակ ունեն վնասել երկու երկրների հարաբերությունները և կանխել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը (Ղարաբաղի վերաբերյալ)»:

Նշենք, որ Միլոնովը հանդես է գալիս Ադրբեջանի քննադատությամբ։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարությունը Վիտալի Միլոնովին ընդգրկել է սև ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով:

Placeholder
Հայկական ԶԼՄ-ներում Միլոնովի հայտարարությունների պատճառով Ադրբեջանում ՌԴ դիվանագետը կանչվել է ԱԳՆ