28.01.2021. Կորոնավիրուսի 242 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:22 28/01/2021
Հայաստան

28.01.2021. Կորոնավիրուսի 242 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1980 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք: Առողջացել է 592 հիվանդ: Մեկ օրում մահացել է 12 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166669 դեպք, որոնցից 156645-ն` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: Մահվան ևս  762 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643606 թեստավորում:


 

Placeholder
28.01.2021. Կորոնավիրուսի 242 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է