Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
13:02 28/01/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել

Արցախում հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  29 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 157 թեստավորում:
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել